Նորություններ

Նորություններ

ԺԱՏԿ-ն ներկայացրել է արցախցիների դեմ ատելության խոսքի վերաբերյալ զեկույցը

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) «Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը» ամփոփիչ զեկույցի շնորհանդեսը։ Այն ներկայացրել է ԺԱՏԿ նախագահ, զեկույցի համահեղինակ Տիգրան Գրիգորյանը։ Քննարկմանը մասնակցում էին օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։  Տիգրան Գրիգորյանը ներկայացրեց արցախցիներին թիրախավորող հիմնական քարոզչական պատումները, ինչպես նաև դրանց […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ քննարկում «Հայաստանի էներգետիկ ապագան․ հեռանկարներ և սցենարներ» թեմայով

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ԺԱՏԿ հերթական քննարկումը՝ «Հայաստանի էներգետիկ ապագան․ հեռանկարներ և սցենարներ» թեմայով։ Բանախոսը ՀՀ ՏԿԵ նախարարի նախկին տեղակալ Հակոբ Վարդանյանն էր։ Հանդիպումը վարեց ԺԱՏԿ վերլուծաբան Հայկ Խանումյանը։ Քննարկվեց ռուսական գազի հետ կապված վիճակը և հնարավոր զարգացումները, տարբեր սցենարների պարագայում կատարվելիք քայլերը, նոր ատոմակայանի կառուցման և մոդելի ընտրության տարբերակները, արևային էներգետիկայի հետագա զարգացման խոչընդոտներն […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ քննարկում խաղաղ պայմաններում ԶՈՒ մահվան դեպքերի վերաբերյալ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը սեպտեմբերի 23-ին կազմակերպել էր քննարկում խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերի վերաբերյալ։ Քննարկմանը որպես բանախոս հանդես եկան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը և պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը։ Քննարկումը վարեց ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ երկօրյա ռազմավարական պլանավորման սեմինար արցախցի փախստականների համար

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը օգոստոսի 29-30-ը «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում Դիլիջանում կազմակերպեց երկօրյա ռիթրիթ՝ ռազմավարական պլանավորման նպատակով։ Միջոցառմանը ներկա էին գտնվում ծրագրի շրջանակում անցկացված հինգ աշխատարաններին մասնակցած խմբերի ներկայացուցիչները։ Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցներն ամփոփեցին ծրագրի արդյունքները, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու նախաձեռնությունները։ Նրանք նաև հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գիտելիքները արհեստական բանականության […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ քննարկում․ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրերի արդյունքներն ու առկա խնդիրները

Օգոստոսի 20-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպեց քննարկում՝ նվիրված Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրերի միջանկյալ արդյունքներին։ Բանախոսներն էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը և փաստաբան Անուշ Շահրամանյանը։ Քննարկման մոդերատորը ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանն էր։ Գայանե Ղարագյոզյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2022 և 2024 թվականների բնակապահովման ծրագրերով […]

Կարդալ ավելին
Նորություններ

«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում

Հուլիսի 31-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) կազմակերպել էր «Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում։ Միջոցառման ընթացքում ԺԱՏԿ ղեկավար Տիգրան Գրիգորյանը, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ու Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը՝ ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանի մոդերացիայով, վերլուծեցին հետընտրական շրջանի ժողովրդավարական հիմնական մարտահրավերները։ Բանախոսներն անդրադարձան Հայաստանում նկատվող ժողովրդավարական հետընթացին […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել արցախցի փախստականների դեմ ատելության խոսք քարոզող անձանց նկատմամբ 

Հուլիսի 15-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների, Շենգենյան գոտու այլ երկրների, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին՝ կոչ անելով թիրախային պատժամիջոցներ, այդ թվում՝ վիզային սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր համակարգված կերպով ատելության խոսք են տարածել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների […]

Կարդալ ավելին
Նորություններ

ԺԱՏԿ հետազոտական այցը Սյունիք

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետները 2026թ․ հունիսի 15-18-ը եղել են Սյունիքում, հանդիպել բնակչության տարբեր խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, զրուցել 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան փաստաթղթերով սկիզբ առած գործընթացի, ԹՐԻՓ-ի երթուղու հետ կապված հնարավոր մարտահրավերների և հնարավորությունների մասին։ Կապանում և Գորիսում նշված թեմայով կազմակերպվել են նաև քննարկումներ։ Քննարկման մասնակիցների հարցերը վերաբերում էին թե՛ մտահոգություններին, […]

Կարդալ ավելին
Նորություններ

Հանդիպում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և թիմի հետ

2026թ․ հունիսի 15-ի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի թիմը Եղեգնաձորում հանդիպեց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Սատու Կոյվուի, տեղակալ Մարեկ Կուբերսկու և նրանց թիմի հետ մտքերի փոխանակման համար։ Քննարկվեցին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Շնորհակալությունն ենք հայտնում EUMA-ին ջերմ ընդունելության, արժեքավոր զրույցի և կարևոր աշխատանքի համար։

Կարդալ ավելին