Քննարկում․ Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում
Ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում» թեմայով քննարկումը, որը կազմակերպել էր Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը։ Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի պետ Նվարդ Սարգսյանը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության աջակցության ծրագիրը, նոր մեկնարկած ինքնազբաղվածության աջակցության ծրագիրը։ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման […]