Մայիսի 23-ին տեղի ունեցավ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում կազմակերպված հինգերորդ աշխատարանը, որին մասնակցում էին Արցախում տարբեր բնագավառներում աշխատած անձինք։
Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը խոսեց մեդիագրագիտության և ապատեղեկատվության դեմ պայքարի մասին, պատմեց այն գործիքների մասին, որ իրենք օգտագործում են փաստերը ստուգելու համար։ Անին անդրադարձավ նաև ընտրությունների ժամանակ տարբեր թիմերի կողմից օգտագործվող մոլորեցնող բովանդակությանը։
Թվայնացման ծրագրերի մասնագետ Աննա Գրադլյանը խոսեց Հայաստանի թվային օրակարգի մասին, ներկայացրեց թվային հարթակներ, որոնցով քաղաքացիները կարող են մասնակցել որոշումների կայացմանը, օգտվել պետական ծրագրերից, իրենց դիմումներն ուղղել պետական կառույցներին։
Ընտրական գործընթացների մասնագետ Մարիամ Հովեյանը ներկայացրեց ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, դիտորդական առաքելությունների գործունեությունը, անդրադարձավ վարչական ռեսուրսի և այլ ընտրական միջամտությունների հարցերին։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ — անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։