Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Անկախ վերլուծական կենտրոն Հայաստանում, որն իրազեկում է քաղաքականություն մշակողներին և հանրությանը տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգային միջավայրի ու ժողովրդավարական հետագծի վերաբերյալ՝ խթանելով փաստահեն հետազոտություններն ու համագործակցությունը:

Նորություններ

Թարմ տեղեկություններ և քաղաքական երկխոսություններ

ԺԱՏԿ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել արցախցի փախստականների դեմ ատելության խոսք քարոզող անձանց նկատմամբ 

Հուլիսի 15-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների, Շենգենյան գոտու այլ երկրների, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին՝ կոչ անելով թիրախային պատժամիջոցներ, այդ թվում՝ վիզային սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր համակարգված կերպով ատելության խոսք են տարածել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների […]

Կարդալ ավելին

ԺԱՏԿ հետազոտական այցը Սյունիք

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետները 2026թ․ հունիսի 15-18-ը եղել են Սյունիքում, հանդիպել բնակչության տարբեր խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, զրուցել 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան փաստաթղթերով սկիզբ առած գործընթացի, ԹՐԻՓ-ի երթուղու հետ կապված հնարավոր մարտահրավերների և հնարավորությունների մասին։ Կապանում և Գորիսում նշված թեմայով կազմակերպվել են նաև քննարկումներ։ Քննարկման մասնակիցների հարցերը վերաբերում էին թե՛ մտահոգություններին, […]

Կարդալ ավելին

Հանդիպում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և թիմի հետ

2026թ․ հունիսի 15-ի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի թիմը Եղեգնաձորում հանդիպեց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Սատու Կոյվուի, տեղակալ Մարեկ Կուբերսկու և նրանց թիմի հետ մտքերի փոխանակման համար։ Քննարկվեցին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Շնորհակալությունն ենք հայտնում EUMA-ին ջերմ ընդունելության, արժեքավոր զրույցի և կարևոր աշխատանքի համար։

Կարդալ ավելին

Տեղի ունեցավ ԺԱՏԿ հինգերորդ աշխատարանը

Մայիսի 23-ին տեղի ունեցավ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում կազմակերպված հինգերորդ աշխատարանը, որին մասնակցում էին Արցախում տարբեր բնագավառներում աշխատած անձինք։ Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը խոսեց մեդիագրագիտության և ապատեղեկատվության դեմ պայքարի մասին, պատմեց այն գործիքների մասին, որ իրենք օգտագործում են փաստերը ստուգելու համար։ Անին անդրադարձավ նաև […]

Կարդալ ավելին

Աջակցեք ժողովրդավարական հետազոտություններին

Ձեր ներդրումը նպաստում է անկախ հետազոտություններին և վերլուծություններին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը և տարածաշրջանի անվտանգությունը։

Ֆինանսավորեք անկախ հետազոտություններն ու հրապարակումները

Աջակցեք փորձագիտական քննարկումներին

Ամրապնդեք ժողովրդավարական կայունությունը

Վստահված է առաջատար հաստատությունների և քաղաքականություն մշակողների կողմից։

Նվիրաբերեք այսօր և դարձեք փոփոխության մաս

Նվիրաբերել
Վերջին հրապարակումներ

Քաղաքականության փաստաթղթեր, զեկույցներ և ակադեմիական հետազոտություններ

Democracy Watch

Ինչ է ենթադրում Հայաստանում ժողովրդավարության հետընթացը քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համար

Հոդվածը հասանելի է միայն անգլերեն։

Կարդալ ավելին
Articles

JF-17, զորավարժություններ և հատուկ նշանակության ուժեր. ինչպես է Ադրբեջանն ուժեղացնում զինված ուժերը

Էդուարդ Առաքելյան Անցած շաբաթ Ադրբեջանը ցուցադրեց զինված ուժերի զարգացման միանգամից մի քանի ուղղություն։ Իրականացվել են նոր՝ JF-17 Block III կործանիչների ուսումնական թռիչքներ, մեկնարկել են ցամաքային զորքերի լայնամասշտաբ զորավարժություններ, իսկ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները մասնակցել են Սերբիայի զինծառայողների հետ համատեղ պատրաստությանը։ Այս միջոցառումներն ամբողջության մեջ արտացոլում են Բաքվի համալիր մոտեցումը բանակի մարտունակության բարձրացմանը, որը համատեղում է […]

Կարդալ ավելին
Հետազոտություններ

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը․ հունիս, 2026

Հայկ Խանումյան 2026թ․ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավը վերջացավ հունիսի 5-ին, իսկ հունիսի 7-ին տեղի ունեցավ քվերակությունը։ Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքով հագեցած մայիսի համեմատ հունիսը աչքի չէր ընկնում բարձրաստիճան պաշտոնատար անձանց, համայնքապետերի կամ այլ քաղաքական դերակատարների մասնակցությամբ միջադեպերով, ինչը չի կարելի ասել իշխանամերձ օգտատերերի մասին, որոնք քարոզարշավի վերջին օրերին էլ շարունակում էին թիրախավորել բռնի […]

Կարդալ ավելին
Democracy Watch

Ինչու է ընտրելու իրավունքի սահմանափակումը վտանգում ժողովրդավարությունը

Տաթևիկ Ղազարյան #DemocracyWatch — Հուլիսի 1-ից 3-ը ՀՀ Ազգային ժողովը երկու ընթերցմամբ, փաստացիորեն 24-ժամյա ռեժիմում և առանց նախնական հանրային քննարկումների, ընդունեց փոփոխություններ ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում, որոնցով ընտրելու իրավունքը պայմանավորվում է Հայաստանում փաստացի բնակության ժամկետով։ Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաև հանրաքվեներին մասնակցելու համար այսուհետ բավարար չէ […]

Կարդալ ավելին