ԺԱՏԿ քննարկում «Հայաստանի էներգետիկ ապագան․ հեռանկարներ և սցենարներ» թեմայով

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ԺԱՏԿ հերթական քննարկումը՝ «Հայաստանի էներգետիկ ապագան․ հեռանկարներ և սցենարներ» թեմայով։ Բանախոսը ՀՀ ՏԿԵ նախարարի նախկին տեղակալ Հակոբ Վարդանյանն էր։ Հանդիպումը վարեց ԺԱՏԿ վերլուծաբան Հայկ Խանումյանը։

Քննարկվեց ռուսական գազի հետ կապված վիճակը և հնարավոր զարգացումները, տարբեր սցենարների պարագայում կատարվելիք քայլերը, նոր ատոմակայանի կառուցման և մոդելի ընտրության տարբերակները, արևային էներգետիկայի հետագա զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները, կուտակիչ հզորությունների ավելացման հարցը, էներգետիկ շուկայի ազատականացման ազդեցությունը համակարգի վրա, հարևանների հետ էներգետիկ ենթակառուցվածքների սինխրոն կամ անսինխրոն կապվածության հարցերն ու այդ ոլորտում առկա խնդիրները։

Բանախոսը պատասխանեց քննարկման մասնակիցների հարցերին։