ԺԱՏԿ-ն ներկայացրել է արցախցիների դեմ ատելության խոսքի վերաբերյալ զեկույցը
Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) «Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու արցախցի փախստականների դեմ ատելության խոսքը» ամփոփիչ զեկույցի շնորհանդեսը։ Այն ներկայացրել է ԺԱՏԿ նախագահ, զեկույցի համահեղինակ Տիգրան Գրիգորյանը։ Քննարկմանը մասնակցում էին օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Տիգրան Գրիգորյանը ներկայացրեց արցախցիներին թիրախավորող հիմնական քարոզչական պատումները, ինչպես նաև դրանց […]