Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Անկախ վերլուծական կենտրոն Հայաստանում, որն իրազեկում է քաղաքականություն մշակողներին և հանրությանը տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգային միջավայրի ու ժողովրդավարական հետագծի վերաբերյալ՝ խթանելով փաստահեն հետազոտություններն ու համագործակցությունը:

Նորություններ

Թարմ տեղեկություններ և քաղաքական երկխոսություններ

ԺԱՏԿ երկօրյա ռազմավարական պլանավորման սեմինար արցախցի փախստականների համար

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը օգոստոսի 29-30-ը «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում Դիլիջանում կազմակերպեց երկօրյա ռիթրիթ՝ ռազմավարական պլանավորման նպատակով։ Միջոցառմանը ներկա էին գտնվում ծրագրի շրջանակում անցկացված հինգ աշխատարաններին մասնակցած խմբերի ներկայացուցիչները։ Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցներն ամփոփեցին ծրագրի արդյունքները, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու նախաձեռնությունները։ Նրանք նաև հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գիտելիքները արհեստական բանականության […]

Կարդալ ավելին

ԺԱՏԿ քննարկում․ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրերի արդյունքներն ու առկա խնդիրները

Օգոստոսի 20-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպեց քննարկում՝ նվիրված Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրերի միջանկյալ արդյունքներին։ Բանախոսներն էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը և փաստաբան Անուշ Շահրամանյանը։ Քննարկման մոդերատորը ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանն էր։ Գայանե Ղարագյոզյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2022 և 2024 թվականների բնակապահովման ծրագրերով […]

Կարդալ ավելին

«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում

Հուլիսի 31-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) կազմակերպել էր «Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում։ Միջոցառման ընթացքում ԺԱՏԿ ղեկավար Տիգրան Գրիգորյանը, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ու Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը՝ ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանի մոդերացիայով, վերլուծեցին հետընտրական շրջանի ժողովրդավարական հիմնական մարտահրավերները։ Բանախոսներն անդրադարձան Հայաստանում նկատվող ժողովրդավարական հետընթացին […]

Կարդալ ավելին

ԺԱՏԿ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել արցախցի փախստականների դեմ ատելության խոսք քարոզող անձանց նկատմամբ 

Հուլիսի 15-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների, Շենգենյան գոտու այլ երկրների, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին՝ կոչ անելով թիրախային պատժամիջոցներ, այդ թվում՝ վիզային սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր համակարգված կերպով ատելության խոսք են տարածել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների […]

Կարդալ ավելին

Աջակցեք ժողովրդավարական հետազոտություններին

Ձեր ներդրումը նպաստում է անկախ հետազոտություններին և վերլուծություններին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը և տարածաշրջանի անվտանգությունը։

Ֆինանսավորեք անկախ հետազոտություններն ու հրապարակումները

Աջակցեք փորձագիտական քննարկումներին

Ամրապնդեք ժողովրդավարական կայունությունը

Վստահված է առաջատար հաստատությունների և քաղաքականություն մշակողների կողմից։

Նվիրաբերեք այսօր և դարձեք փոփոխության մաս

Նվիրաբերել
Վերջին հրապարակումներ

Քաղաքականության փաստաթղթեր, զեկույցներ և ակադեմիական հետազոտություններ

Articles

Տեղահանվածների բնակապահովում. կառավարության թիրախը կրկնակի քիչ է առկա կարիքներից

Հայկ Խանումյան Հայաստանի կառավարությունն իր 2026-31 թթ․ հնգամյա ծրագրի մեջ «Հավասար հնարավորությունների ապահովում» բաժնում նշել է, որ «շարունակելու է Ղարաբաղից տեղահանված 10,000 ընտանիքի բնակապահովման ծրագիրը»։ Փորձենք հասկանալ, թե ինչքա՞ն շահառու ընտանիք ունենք։ 2020-ի պատերազմից հետո, երբ կորցրել էինք Արցախի Հանրապետության վերահսկողության տարածքի մեծ մասը (թեև թերբնակեցված մասը), Արցախի  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով տեղահանվել […]

Կարդալ ավելին
Հետազոտություններ

ԺԱՏԿ նոր զեկույցը. «Դեպի ասիմետրիկ պաշտպանության մոդել. անօդաչու թռչող սարքերի բազմաշերտ կարողությունների ձևավորումը Հայաստանում»

«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» (ԺԱՏԿ) հրապարակել է «Դեպի ոչ համաչափ պաշտպանության մոդել. Հայաստանում անօդաչու թռչող սարքերի բազմաշերտ կարողությունների ձևավորում» խորագրով նոր զեկույց։ Զեկույցի հեղինակներն են Լուի-Մաթյո Տարտանվիլը ու Էդուարդ Առաքելյանը։  Զեկույցն ուսումնասիրում է Հայաստանի ռազմական փոխակերպման փորձը և պնդում, որ, հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկրի շարունակվող կառուցվածքային անհամաչափությունը, ավանդական ռազմական հավասարակշռության հասնելը իրատեսական չէ: […]

Կարդալ ավելին
Democracy Watch

Հայաստանի «հոգևոր անվտանգության» քաղաքականությունը մտահոգություններ է առաջացնում

Հոդվածը հասանելի է միայն անգլերեն։

Կարդալ ավելին
Articles

Հայաստանի նոր զինվորական համազգեստը. շքերթն ավարտվեց, փորձարկումները շարունակվում են

Հոդվածը հասանելի է միայն անգլերեն։

Կարդալ ավելին