Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Անկախ վերլուծական կենտրոն Հայաստանում, որն իրազեկում է քաղաքականություն մշակողներին և հանրությանը տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգային միջավայրի ու ժողովրդավարական հետագծի վերաբերյալ՝ խթանելով փաստահեն հետազոտություններն ու համագործակցությունը:

Նորություններ

ԺԱՏԿ նորություններ և միջոցառումներ

ԺԱՏԿ երկօրյա ռազմավարական պլանավորման սեմինար արցախցի փախստականների համար

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը օգոստոսի 29-30-ը «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում Դիլիջանում կազմակերպեց երկօրյա ռիթրիթ՝ ռազմավարական պլանավորման նպատակով։ Միջոցառմանը ներկա էին գտնվում ծրագրի շրջանակում անցկացված հինգ աշխատարաններին մասնակցած խմբերի ներկայացուցիչները։ Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցներն ամփոփեցին ծրագրի արդյունքները, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու նախաձեռնությունները։ Նրանք նաև հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գիտելիքները արհեստական բանականության […]

Կարդալ ավելին

ԺԱՏԿ քննարկում․ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրերի արդյունքներն ու առկա խնդիրները

Օգոստոսի 20-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպեց քննարկում՝ նվիրված Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրերի միջանկյալ արդյունքներին։ Բանախոսներն էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը և փաստաբան Անուշ Շահրամանյանը։ Քննարկման մոդերատորը ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանն էր։ Գայանե Ղարագյոզյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2022 և 2024 թվականների բնակապահովման ծրագրերով […]

Կարդալ ավելին

«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում

Հուլիսի 31-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) կազմակերպել էր «Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում։ Միջոցառման ընթացքում ԺԱՏԿ ղեկավար Տիգրան Գրիգորյանը, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ու Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը՝ ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանի մոդերացիայով, վերլուծեցին հետընտրական շրջանի ժողովրդավարական հիմնական մարտահրավերները։ Բանախոսներն անդրադարձան Հայաստանում նկատվող ժողովրդավարական հետընթացին […]

Կարդալ ավելին

ԺԱՏԿ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել արցախցի փախստականների դեմ ատելության խոսք քարոզող անձանց նկատմամբ 

Հուլիսի 15-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների, Շենգենյան գոտու այլ երկրների, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին՝ կոչ անելով թիրախային պատժամիջոցներ, այդ թվում՝ վիզային սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր համակարգված կերպով ատելության խոսք են տարածել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների […]

Կարդալ ավելին

Աջակցեք ժողովրդավարական հետազոտություններին

Ձեր ներդրումը նպաստում է անկախ հետազոտություններին և վերլուծություններին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը և տարածաշրջանի անվտանգությունը։

Ֆինանսավորեք անկախ հետազոտություններն ու հրապարակումները

Աջակցեք փորձագիտական քննարկումներին

Ամրապնդեք ժողովրդավարական կայունությունը

Վստահված է առաջատար հաստատությունների և քաղաքականություն մշակողների կողմից։

Նվիրաբերեք այսօր և դարձեք փոփոխության մաս

Նվիրաբերել
Վերջին հրապարակումներ

Քաղաքականության փաստաթղթեր, զեկույցներ և ակադեմիական հետազոտություններ

Articles

«Գանձասարգեյթն» ու դրա հիմնական պատճառները

Տիգրան Գրիգորյան Ադրբեջանի կառավարության՝ օտարերկրյա դիվանագետների համար Լեռնային Ղարաբաղ կազմակերպած այցը և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում բուռն արձագանքի արժանացան։ Այդ այցի հետ կապված ամենալուրջ գրգռիչը, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պահվածքն էր Գանձասար վանական համալիրում, երբ նա ոչ միայն կրկնեց վանքի աղվանական ծագման մասին քարոզչական թեզը, այլև ծաղրի ենթարկեց հայկական կողմին՝ դիվանագետներին […]

Կարդալ ավելին
Հետազոտություններ

Անցում արհեստավարժ բանակի․ ՀՀ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի վերլուծություն և առաջարկություններ

Էդուարդ Առաքելյան Զինված ուժերի  կերպափոխման հայեցակարգը, որը նախատեսված է 2024–2035 թվականների ժամանակահատվածի համար, իրենից ներկայացնում է բաց մասնագիտական փաստաթուղթ, որը համակարգում է բարեփոխումների ուղղությունները: Փաստաթուղթն ունի ընդհանուր բնույթ և չի պարունակում մանրամասն մեխանիզմներ: Հրապարակային մասից բացի առկա է փակ բլոկ, որը ընդգրկում է կառավարման, ռազմական գիտության, զորքերի պատրաստության, պլանավորման համակարգի կատարելագործման, ինչպես նաև տեղեկատվական և […]

Կարդալ ավելին
Articles

Վեց տարի անց. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը և անվանական ցուցակի բացակայությունը

Հոդվածը հասանելի է միայն անգլերեն։

Կարդալ ավելին
Articles

Զորանոցային լռության գինը․ ինչու է Հայաստանի բանակը խաղաղ պայմաններում զինվորներ կորցնում

Ցանկացած զինված ուժի մասնագիտական հասունության գլխավոր ցուցանիշը ոչ միայն լայնածավալ ռազմական շքերթներն ու ժամանակակից սպառազինության համակարգերի ձեռքբերումումներն են, այլև այն, թե որքանով է պետությունը ի վիճակի խաղաղ պայմաններում պահպանել սեփական զինվորի կյանքն ու առողջությունը։ Այդ առումով Հայաստանում 2024-ի փետրվարից շփման գծում հակառակորդի կրակից մարտական կորուստների գործնական բացակայության պայմաններում ոչ մարտական մահերի խնդիրը դրսևորվել է ամբողջ […]

Կարդալ ավելին