Հրապարակումներ

Հրապարակումներ

Ինչպես կազդի Թրամփի երկրորդ ժամկետը Հայաստանի արտաքին միջավայրի վրա

Տիգրան Գրիգորյան ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո միջազգային դիտորդները և վերլուծաբանները փորձում են գնահատել, թե հաջորդ չորս տարիներն ինչ կնշանակեն ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: Թրամփի նախորդ նախագահությունը վերաձևեց ԱՄՆ գլոբալ հարաբերությունները՝ բացելով մի դարաշրջան, որը բնութագրվում էր մեկուսացման և անկանխատեսելիության աճով: Հայաստանի համար ԱՄՆ վարչակազմի այս փոփոխությունը կարող է էապես ազդել երկրի արտաքին […]

Կարդալ ավելին
Հրապարակումներ

Գործիքայնացված և օտարված. արցախցիների թիրախավորումը հայաստանյան որոշակի խմբերի կողմից

Կարինա Ավետիսյան 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից էթնիկ զտումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանված մարդկանց շուրջ ծավալվող խոսույթը ընդգծում է խոցելի բնակչության թիրախավորման մտահոգիչ միտումը։ Տեղահանման պատճառով փախստական ու առանց այն էլ խիստ խոցելի դարձած այս մարդկանց վիճակը ավելի է բարդանում նրանով, թե ինչպես են Հայաստանի տարբեր դեմքեր՝ պետական պաշտոնյաներից մինչև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և նույնիսկ […]

Կարդալ ավելին
Հրապարակումներ

Խորհրդարանական լեզվակռիվ՝ անպատասխան հարցերով

Հեղինակներ՝ Տիգրան Գրիգորյան և Կարինա Ավետիսյան Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում միջադեպը ստվերեց նիստի ընթացքը, երբ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և իշխող կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ բռնկվեց։ Վիճաբանությունը սկսվեց Քյարամյանի ելույթի ժամանակ, երբ խորհրդարանի դահլիճի իշխող կուսակցության հատվածից նրան ընդհատեցին։ Քյարամյանն ուղղակի պատասխանեց ընդհատողին՝ հարցնելով. «Բան ասեցի՞ք։ Այդ սև շորերով պատգամավորը»։ Նրա խոսքերի ընտրությունն […]

Կարդալ ավելին
Democracy Watch

Հանրային ծառայության և քաղաքականության միջև նուրբ սահմանը. Տարոն Չախոյանի օրինակը

Հեղինակներ՝ Տաթև Բաղդասարյան և Կարինա Ավետիսյան Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի շուրջ վերջերս առաջացած մտահոգությունները հարցեր են հարուցել նրա վարքագծի՝ Հայաստանի հանրային ծառայության օրենսգրքին համապատասխանության վերաբերյալ: Խնդիրները հիմնականում վերաբերում են սոցիալական մեդիայում նրա ակտիվությանը և իշխող կուսակցության հետ կապեր ունեցող լրատվամիջոցների հետ ենթադրյալ կապերին: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը կառավարության բարձր պաշտոններից է, որը հանրային ծառայողներից պահանջում […]

Կարդալ ավելին
Հրապարակումներ

Ինչո՞ւ են Հայաստանում ընդդիմադիր շարժումները ձախողվում. կենսունակ այլընտրանքի պահանջը

Տիգրան Գրիգորյան Հոկտեմբերի 2-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքով փորձեց ակտիվացնել իր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Գալստանյանը շարժումը սկսել էր ապրիլին՝ սկզբում բողոքելու Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ կառավարության մոտեցման դեմ, իսկ ավելի ուշ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սակայն հանրահավաքը ազդարարեց շարժման անկումը: Հանրահավաքին մասնակցեց ընդամենը մոտ 2000 մարդ, մինչդեռ մայիսի 9-ի՝ Հանրապետության հրապարակում […]

Կարդալ ավելին
Հրապարակումներ

Հայաստանի կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից. առևտուր, էներգետիկա, անվտանգություն

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցայինից վերածվել են թշնամական հարաբերությունների՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ռուսաստանի անվտանգության ապահովման ձախողումների և Ադրբեջանի հետ նրա խորացող մերձեցման հետևանքով, հատկապես 2022 և 2023 թվականներին տեղի ունեցած հարձակումների ընթացքում։ Չնայած Արևմուտքի հետ կապերն ամրապնդելու Հայաստանի ջանքերին՝ երկիրը շարունակում է խորապես կախված մնալ Ռուսաստանից այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան […]

Կարդալ ավելին
Հրապարակումներ

Ինչու է Հայաստանի իշխող կուսակցությունը դեմ Սահմանադրության վիճահարույց կետի փոփոխմանը

Տիգրան Գրիգորյան, Կարինա Ավետիսյան Սեպտեմբերի 19-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկեց և ի վերջո մերժեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկը՝ հանելու սահմանադրական դրույթը, որը մինչև 2026-ի ընտրությունները երաշխավորում է կայուն մեծամասնություն խորհրդարանում։ Ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումներում կարևոր այս դրույթը ապահովում է խորհրդարանական մեծամասնություն, նույնիսկ եթե կուսակցության նախնական ընտրողների աջակցությունը ցածր է: Կայուն մեծամասնության սկզբունքը Հայաստանի Սահմանադրության մեջ […]

Կարդալ ավելին
Հրապարակումներ

Հայաստանում քաղաքական բևեռացումը լուրջ վտանգ է ժողովրդավարությանը․ ինչպես հաղթահարել այն

Տիգրան Գրիգորյան Վերջերս Վաշինգտոն աշխատանքային ուղևորության ժամանակ, որը Միացյալ Նահանգներ իմ առաջին այցն էր, հյուրանոցի իմ սենյակում առցանց զննում էի հետաքրքիր վայրեր, ուր կարող էի այցելել։ Հայտնաբերեցի «Քաղաքականություն և արձակ» (Politics and Prose) հայտնի գրախանութը և որոշեցի գնալ այնտեղ: Նկատեցի, թե ինչպես են մարդիկ ինչ-որ միջոցառման պատրաստվում: Գուգլի արագ որոնմամբ պարզ դարձավ, որ տեղի է […]

Կարդալ ավելին
Հրապարակումներ

Հայաստանի քաղհասարակություն շատ ներկայացուցիչներ շփոթում են իրենց դերը

Կարինա Ավետիսյան Որպես Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) ավագ վերլուծաբան՝ ես մասնակցել եմ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նրանց աջակցող արևմտյան գործընկերների տասնյակ հանդիպումների: Որպես կանոն, մենք՝ վերլուծաբաններս, հերթով տեղեկացնում ենք գործընկերներին երկրում տեղի ունեցող կարևոր զարգացումների մասին՝ օգնելով նրանց հասկանալ համատեքստը: Բայց հաճախ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, կարծես, սխալ է հասկանում, թե ինչու է […]

Կարդալ ավելին