Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երկրորդ ամենամյա համաժողով

Դեկտեմբերի 16-ին կայացավ Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երկրորդ ամենամյա համաժողովը, որը ներառում էր պանելային  քննարկումներ նվիրված բարդ աշխարհաքաղաքական միջավայրում Հայաստանի ժողովրդվարական զարգացման խնդիրներին, մտահոգիչ միտումները դատաիրավական, տեղական ինքնակառավարման ոլորտներում, մեդիայի բևեռացմանը և Հայաստանում արցախցի փախստականների ինտեգրմանը առնչվող խնդիրներին։ 

Համաժողովի ընթացքում բանախոսել են փորձագետներ համալսարանական շրջանակներից, վերլուծական կենտրոններից և ՀԿ ոլորտից։ Միջոցառմանը մասնակցել են օտարերկրյա դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիներ, վերլուծական կենտրոնների և քաղաքացիական հասարակության անդամներ։

Համաժողովի ընթացքում ամփոփել ենք նաև տարվա ընթացքում ԺԱՏԿ կողմից իրականացված ծրագրերը և հետազոտությունները։