Այցեր ՀՔԱՎ և Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Արցախցի փախստականների ինտեգրումը Հայաստանի վերլուծական և ՀԿ դաշտերում ԺԱՏԿ ծրագրի մասնակիցների հետ սեպտեմբերի 21-ին այցելել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ։ Հանդիպման ժամանակ ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և իրավաբան Անի Չատինյանը ներկայացրել են կազմակերպության գործունեությունը։ Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրները, պետական աջակցության ծրագրերի հասանելությունը, իրավական կարգավիճակը և այլ հարցեր։

Գյումրիում Լևոն Բարսեղյանը պատմել է «Ասպարեզ» ակումբի գործունեության մասին։ Քննարկել ենք ՏԻՄ ոլորտի վիճակը Հայաստանում, կազմակերպության իրականացրած դասընթացները, հետաքննությունները։

Երկու այցի ժամանակ էլ շեշտվել է, որ արցախցիները պետք է ինքնակազմակերպվեն և զբաղվեն իրենց իրավունքների պաշտպանությամբ։

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։