Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցայինից վերածվել են թշնամական հարաբերությունների՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ռուսաստանի անվտանգության ապահովման ձախողումների և Ադրբեջանի հետ նրա խորացող մերձեցման հետևանքով, հատկապես 2022 և 2023 թվականներին տեղի ունեցած հարձակումների ընթացքում։
Չնայած Արևմուտքի հետ կապերն ամրապնդելու Հայաստանի ջանքերին՝ երկիրը շարունակում է խորապես կախված մնալ Ռուսաստանից այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան և անվտանգությունը։ Այս կախվածությունն ամրապնդվում է նաև Ռուսաստանի առաջնորդությամբ գործող կառույցներին, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցությամբ։ Այս հետազոտական աշխատանքը ուսումնասիրում է Հայաստանի կախվածությունները Ռուսաստանից և դիտարկում հնարավոր քաղաքականությունները՝ այդ խոցելիությունները նվազեցնելու և միաժամանակ Հայաստանի ռազմավարական ինքնավարությունն ամրապնդելու նպատակով։
Զեկույցը պատրաստվել է «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի Երևանի գրասենյակ – Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ։
Հրապարակման բովանդակության համար ամբողջական պատասխանատվությունը կրում է «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը», և այն որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի Երևանի գրասենյակ – Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տեսակետների արտացոլում։
Հետազոտությունը կարող եք ներբեռնել ստորև՝