Ժողանվտանգություն #4 Ալեն Շադունց

Արդյո՞ք կապ կա ժողովրդավարության և արտաքին քաղաքականության արդյունավետության միջև։ Ի՞նչ շահեր է հետապնդում ԱՄՆ-ն՝ աջակցելով ժողովրդավարական ռեժիմներին։ Արդյո՞ք փլուզվում է լիբերալ աշխարհակարգը։ Արդյո՞ք ժողովրդավարական ռեժիմները հակված են միմյանց աջակցել։ Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը ստեղծված իրավիճակում։ Արդյո՞ք հնարավոր է ունենալ խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային երաշխիքներ։ «Ժողանվտանգություն» փոդքասթի չորրորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և միջազգայնագետ Ալեն Շադունցը։ Հաղորդումը նկարահանվել է 2023 թվականի ամռանը։