Ի՞նչ կապ կա քաղաքական տարբեր ռեժիմների և ռազմական արդյունավետության միջև։ Արդյո՞ք ժողովրդավարություններն ավելի արդյունավետ են պատերազմում։ Ի՞նչ է բանակի ռազմավարական գնահատումը։ Արդյո՞ք լոկալ մակարդակում ինքնուրույն որոշումներ կայացնելը հնարավոր է նաև ոչ ժողովրդավարական ռեժիմներում։ Որո՞նք են առողջ ռազմաքաղաքացիական հարաբերությունները։ «Ժողանվտանգություն» փոդքասթի երկրորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և անվտանգության հարցերով հետազոտություններում գիտությունների թեկնածու Ժիրայր Ամիրխանյանը։ Հաղորդումը նկարահանվել է 2023 թվականի հուլիսին։
Ժողանվտանգություն #2 Ժիրայր Ամիրխանյան