Կառավարության՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն արդյունավետ չի լինելու
2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսեց Ադրբեջանի հարձակումն Արցախի Հանրապետության բնակավայրերի վրա։ 2022-ի դեկտեմբերի 12-ից բլոկադայի մեջ գտնվող Արցախը հյուծված էր լուրջ դիմադրության համար։ 24 ժամ անց Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին հանձնվելու մասին, և հրետակոծությունը ու հրաձգությունը դադարեց։ Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային բռնատեղահանումը Հայաստանի Հանրապետություն։ Հոկտեմբերի սկզբին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունն արդեն տեղափոխվել էր ՀՀ […]