Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը, որն ուսումնասիրում է 2026 թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում և դրանցից անմիջապես հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքի դրսևորումները։
Չորս ամսվա մշտադիտարկման հիման վրա զեկույցն արձանագրում է տեղահանվածներին թիրախավորելու և նրանց մարգինալացնելու նպատակով կիրառվող հիմնական պատումները, ատելության խոսքի տարածման մեջ ներգրավված քաղաքական գործիչներին և իշխանամերձ լրատվամիջոցներին, ինչպես նաև առանձնացնում է ատելության խոսքի հրապարակային լեգիտիմացման և իրավապահ մարմինների անգործության դերը անպատժելիության մթնոլորտի ձևավորման մեջ։
Զեկույցը նաև ուսումնասիրում է, թե ինչպես են այս խոսույթները խոչընդոտում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների քաղաքացիական և քաղաքական ինտեգրմանը, և առաջարկություններ ներկայացնում Հայաստանի միջազգային գործընկերներին ու քաղաքացիական հասարակությանը։
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ — անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։