ԺԱՏԿ հետազոտական այցը Սյունիք

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետները 2026թ․ հունիսի 15-18-ը եղել են Սյունիքում, հանդիպել բնակչության տարբեր խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, զրուցել 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան փաստաթղթերով սկիզբ առած գործընթացի, ԹՐԻՓ-ի երթուղու հետ կապված հնարավոր մարտահրավերների և հնարավորությունների մասին։

Կապանում և Գորիսում նշված թեմայով կազմակերպվել են նաև քննարկումներ։ Քննարկման մասնակիցների հարցերը վերաբերում էին թե՛ մտահոգություններին, թե՛ հետպատերազմյան շրջանի խնդիրներին, թե՛ վերջին մեկ տարում նկատվող դրական փոփոխություններին։ Փորձագետները անցել են նաև Մեղրիով անցնող նախկին երկթագծի տարածքով, զրուցել երթուղու սահմանակից բնակավայրերի բնակիչների հետ։