Վեբինար՝ նվիրված Հայաստանի ռազմավարական կախվածություններին Ռուսաստանից
17․10․2024
Հոկտեմբերի 15-ին Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակը կազմակերպեց Böll Talks ձևաչափով վեբինար՝ նվիրված Հայաստանի ռազմավարական կախվածություններին Ռուսաստանից:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Հայաստանի կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից․ առևտուր, էներգետիկա, անվտանգություն» զեկույցը, որը պատրաստվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կողմից։
Քննարկումը մոդերացնում էր Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Սոնյա Շիֆերսը։ Վեբինարին մասնակցում էին ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը, ԺԱՏԿ ավագ վերլուծաբան Կարինա Ավետիսյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին և ԵՄ հետ ռազմավարական գործընկերության փորձագետ Մանե Ադամյանը։