Այց ԱՊՐԻ Արմենիա
07.08.2024
Արցախցի փախստականների ինտեգրումը Հայաստանի վերլուծական և ՀԿ դաշտերում ԺԱՏԿ ծրագրի մասնակիցների հետ օգոստոսի 6-ին այցելել ենք Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ (ԱՊՐԻ Արմենիա) վերլուծական կենտրոն։ Հանդիպման ժամանակ ԱՊՐԻ Արմենիայի ներկայացուցիչները պատմել են կազմակերպության գործունեության, նպատակների, իրականացված և ընթացիկ ծրագրերի մասին։ Խոսվել է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի, տարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Մասնակիցները հարցեր են ուղղել տարածաշրջանային իրավիճակի և Հայաստանի անվտանգային վիճակի մասին։
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։