Երկօրյա դասընթաց Ծաղկաձորում

Օգոստոսի 24-25-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի փախստականների ինտեգրումը Հայաստանի վերլուծական և ՀԿ դաշտերում» ԺԱՏԿ ծրագրով նախատեսված երկրորդ դասընթացը։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել գիտելիքներ, ունակություններ, որոնք կարող են պիտանի լինել ՀԿ ոլորտում աշխատանք գտնելու կամ սեփական ծրագրեր կազմելու և միջոցներ հայթայթելու համար։

Դասընթացի ընթացքում բանախոսել են  Գևորգ Հայրապետյանը («Անձնական տվյալների պաշտպանություն»), Քրիստինե Ասատրյանը («Հաղորդակցման հմտություններ»),  Անուշ Մանուչարյանը  («Ինչպես կազմել գրագետ cv և պատրաստվել աշխատանքային հարցազրույցի»), Հայկ ՀովհաննիսյանըԻնչպես օգտվել արհեստական բանականության գործիքներից»), Տաթևիկ Թադևոսյանը («Ինչպես դիմել դրամաշնորհային ծրագրերի»)։ 

Բանախոսները տրամադրել են օգտակար ինֆորմացիա՝ մասնակիցների հետ քննարկումներով և հարցերով։

Ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ՝ «Ճգնաժամի հասցեագրում․Երկրոդ փուլ» նախագծի շրջանակներում։