ԺԱՏԿ նոր զեկույցի շնորհանդես և քննարկում

ԺԱՏԿ նոր զեկույցի շնորհանդես և քննարկում

30.07.2025

Հուլիսի 29-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը ներկայացրեց իր նոր «Պառակտիչ պատումներ.իշխանամերձ շրջանակների ատելության խոսքը արցախցի փախստականների դեմ»» խորագրով զեկույցը։

 

Միջոցառումը մանսկացում էին փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, դիվանագետների և լրագրողների, ովքեր ակտիվ քննարկում ծավալեցին զեկույցի հիմնական բացահայտումների շուրջ։ Զեկույցը վերլուծում է, թե ինչպես են իշխանության հետ կապ ունեցող քաղաքական ու մեդիա շրջանակները տարածում փախստականներին թիրախավորող պատումներ։

 

Այս խոսույթներն օգտագործվել են հանրային կարծիքի ձևավորման, այլախոհության թիրախավորման և քաղաքական օրակարգի առաջ մղման համար՝ խաթարելով հանրային համերաշխությունն ու ժողովրդավարական կայունությունը Հայաստանում։

 

Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձ կատարեցին նաև այս պատումների ազդեցությանը Հայաստանում արցախցի փախստականների ինտեգրման գործընթացին։ Քննարկվել են նաև առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում ավելի ներառական ու իրավունքների վրա հիմնված հանրային խոսույթի ձևավորմանը։