ԺԱՏԿ զեկույցի քննարկում․ Ռուս-ուկրաինական հակամարտության դասերը Հայաստանի համար
 
        08․10․2025
Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Ժողովրդավարության և անվտանգության կենտրոնի «Պատերազմի նոր դեմքը․ ռուս-ուկրաինական հակամարտության դասերը Հայաստանի համար» զեկույցի քննարկումը։ Զեկույցի հեղինակ Էդուարդ Առաքելյանը ներկայացրել է հետազոտության մեջ տեղ գտած հիմնական թեզերը՝ զուգահեռներ տանելով նաև հայաստանյան իրականության հետ։
Քննարկման երկրորդ հատվածը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի քաղհասարակության, մեդիա դաշտի, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ և դիվանագետներ։