Deprecated: Non-canonical cast (double) is deprecated, use the (float) cast instead in /home/regionalcenter/public_html/wp-content/plugins/wordfence/lib/wfConfig.php on line 2096

Deprecated: Non-canonical cast (binary) is deprecated, use the (string) cast instead in /home/regionalcenter/public_html/wp-content/plugins/wordfence/lib/wfMD5BloomFilter.php on line 79
ԺԱՏԿ նոր զեկույցը արցախցի փախստականների դեմ ուղղված ատելության խոսքի մասին - RCDS

ԺԱՏԿ նոր զեկույցը արցախցի փախստականների դեմ ուղղված ատելության խոսքի մասին

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է նոր զեկույց՝ «Պառակտիչ պատումներ.իշխանամերձ շրջանակների ատելության խոսքը արցախցի փախստականների դեմ» վերնագրով։ Զեկույցում վերլուծվում է, թե ինչպես են ՀՀ իշխանությունների հետ առնչություն ունեցող դերակատարները նպաստել ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածմանը՝ խորացնելով հասարակական բևեռվածությունը և թուլացնելով Հայաստանի դիմակայունությունը։

Զեկույցում ի ցույց է դրվում, թե ինչպես են վնասակար պատումները, որոնք Արցախից բռնի տեղահանվածներին ներկայացնում են որպես օտարներ, դասալիքներ կամ քաղաքական սպառնալիք, տարածվում և լեգիտիմացվում իշխանական շրջանակների և նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից։ Այս միտումները ոչ միայն բացասական  ազդեցություն ունեն այս խոցելի խմբի վրա, այլև ծառայում են ավելի լայն քաղաքական նպատակների՝ լեգիտիմությունից զրկելու քննադատական ձայները և կոնսոլիդացնել իշխանությունը։

Կարդացեք զեկույցը այստեղ։