ԺԱՏԿ երկօրյա ռազմավարական պլանավորման սեմինար արցախցի փախստականների համար

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը օգոստոսի 29-30-ը «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում Դիլիջանում կազմակերպեց երկօրյա ռիթրիթ՝ ռազմավարական պլանավորման նպատակով։ Միջոցառմանը ներկա էին գտնվում ծրագրի շրջանակում անցկացված հինգ աշխատարաններին մասնակցած խմբերի ներկայացուցիչները։

Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցներն ամփոփեցին ծրագրի արդյունքները, քննարկեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու նախաձեռնությունները։ Նրանք նաև հնարավորություն ունեցան ընդլայնելու իրենց գիտելիքները արհեստական բանականության գործիքների կիրառման, աշխատանքի որոնման և դիմելու առանձնահատկությունների, ինչպես նաև դրամաշնորհների հայթայթման վերաբերյալ։

Որպես բանախոսներ հանդես եկան լրագրող Հայկ Հովհնանիսյանը, մարդկային ռեսուրսների մասնագետ Աննա Հայրապետյանը և ֆոնդհայթայթման մասնագետ Տաթևիկ Թադևոսյանը։

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ — անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։