«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում

Հուլիսի 31-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) կազմակերպել էր «Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով հանրային քննարկում։ Միջոցառման ընթացքում ԺԱՏԿ ղեկավար Տիգրան Գրիգորյանը, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը ու Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը՝ ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանի մոդերացիայով, վերլուծեցին հետընտրական շրջանի ժողովրդավարական հիմնական մարտահրավերները։

Բանախոսներն անդրադարձան Հայաստանում նկատվող ժողովրդավարական հետընթացին և ընտրովի արդարադատության պարբերական կիրառմանը՝ քննարկելով իրավապահ ու դատական համակարգերի քաղաքականացումը ու խորհդարանական ընտրություններից հետո նկատվող այլ խնդրահարույց միտումները։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց քաղաքական բևեռացմանն, քաղաքական հիմնական դերակատարների կողմից հակառակորդներին ապալեգիտիմացնելու մարտավարությանը և դրա հետևանքով ձևավորված պոպուլիստական խոսույթներին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քաղաքական բևեռացման ազդեցությանը անկախ մեդիա աշխատանքի վրա, ինչպես նաև ժողովրդավարական հետընթացը կանխելու հարցում մեդիայի անելիքներին։

Պանելային քննարկումը ամփոփվեց հարցուպատասխանի ակտիվ հատվածով։

Քննարկման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ՝