Հանդիպում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և թիմի հետ

2026թ․ հունիսի 15-ի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի թիմը Եղեգնաձորում հանդիպեց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Սատու Կոյվուի, տեղակալ Մարեկ Կուբերսկու և նրանց թիմի հետ մտքերի փոխանակման համար։ Քննարկվեցին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։


Շնորհակալությունն ենք հայտնում EUMA-ին ջերմ ընդունելության, արժեքավոր զրույցի և կարևոր աշխատանքի համար։