Հայաստանի ռազմական դիվերսիֆիկացումը. դաշինքների փոփոխություն և զինված ուժերի արդիականացում

«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» (RCDS) վերլուծաբաններ Էդուարդ Առաքելյանի և Կարինա Ավետիսյանի հոդվածը հրապարակվել է European Security & Defence ամսագրի մայիսյան համարում, որը Եվրոպայում և հարակից տարածաշրջաններում պաշտպանական քաղաքականության ու ռազմավարական անվտանգության հարցերը լուսաբանող առաջատար ռազմական պարբերականներից է:

«Հայաստանի ռազմական դիվերսիֆիկացումը. դաշինքների փոփոխություն և զինված ուժերի արդիականացում» խորագրով հոդվածում դիտարկվում է, թե ինչպես է Հայաստանը հարմարվում փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտին՝ վերանայելով անվտանգության ոլորտում ավանդական գործընկերությունները և ներդրումներ կատարելով ավելի ինքնավար ու արդիական զինված ուժերի մեջ: Կարդացեք հոդվածը ամսագրի PDF տարբերակի 83-րդ էջում: