Ժողանվտանգություն #1 Դավիթ Հակոբյան

Ի՞նչ կապ կա ժողովրդավարության և անվտանգության միջև, արդյո՞ք ժողովրդավարությունը նպաստում է տնտեսական զարգացմանը, ինչպիսի՞ կորելացիա կա քաղաքական ռեժիմների և տնտեսական զարգացման, տնտեսական անվտանգության միջև, և այս համատեքստում ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանը։ «Ժողանվտանգություն» փոդքասթի առաջին թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախագահ Տիգրան Գրիգորյանը և պետական շինարարության ու ժողովրդավարության մասնագետ Դավիթ Հակոբյանը, որը երկար տարիներ աշխատել է ՄԱԿ-ում՝ ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներում՝ Սիրիայում, Սոմալիում, Աֆղանստանում։