Աշխատանքային ընթրիք Մաթիաս Լյութենբերգի հետ
Հուլիսի 17-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը աշխատանաքային ընթրիք է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքը և այլ արդիական հարցեր։