Աշխատանքային նախաճաշ Բունդեսթագի պատգամավոր տիկին Մեռլե Շփելերբերգի հետ
Հունիսի 26-ին Ժողովրդավարության և անվտանգության տարծաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի անդամ, արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների անդամ, կանաչների խորհրդարանական խմբի և Հարավային Կովկասի հարցերով զեկուցող տիկին Մեռլե Շփելերբերգի հետ։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի տարբեր ասպեկտները, հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը։