Փոդքասթներ

Ժողանվտանգություն # 21 Բենյամին Պողոսյան

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը Արցախի էթնիկ զտումից հետո

Ժողանվտանգություն # 20 Արամ Թադևոսյան

Արցախցիների վիճակը էթնիկ զտումից մեկ տարի անց

Ժողանվտանգություն # 19 Գեղամ Ստեփանյան

Արցախցիների թիրախավորումը` որպես գործիք ներքաղաքական պայքարում

Ժողանվտանգություն #18 Հայկ Խանումյան

Կառավարության բացթողումները արցախցիների ինտեգրման հարցերում

Ժողանվտանգություն # 17 Արսեն Խառատյան

Վրաստանի ներքաղաքական խնդիրներն ու Հայաստանը

Ժողանվտանգություն #16 Հակոբ Կարապետյան

Արցախցի լրագրողների ինտեգրումը

Ժողանվտանգություն #15 Տիգրան Գրիգորյան

Ժողովրդավարության և անվտանգության կապի մասին ինչպիսի՞ տեսություններ կան։

Ժողանվտանգություն #14 Արամ Թադևոսյան

Արդյո՞ք Արցախում իշխանափոխության դեպքում հնարավոր էր այլ սցենար։

Ժողանվտանգություն #12 Կարինա Ավետիսյան

Ի՞նչ է ներառում ՀՀ Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը։

Ժողանվտանգություն #11 Անահիտ Փիլիպոսյան

Ի՞նչ դեր ունեն վերլուծական կենտրոնները արտաքին քաղաքականության մշակման մեջ։

Ժողանվտանգություն #10 Արթուր Պապյան

Հայաստանն ի՞նչ է անում ապատեղեկատվությանը դիմակայելու համար

Ժողանվտանգություն #9 Նարեկ Սուքիասյան

Արդյո՞ք հնարավոր է ավելի արդյունավետ լոբբինգ իրականացնել

Ժողանվտանգություն #7 Նարեկ Սուքիասյան

Արդյո՞ք Ռուսաստանը անտարբեր է Հայաստանի նկատմամբ

Ժողանվտանգություն #6 Սոսի Թաթիկյան

Կարո՞ղ է Հայաստանը հաղթահարել բևեռացված քաղաքականությունը հանուն պաշտպանության

Ժողանվտանգություն #5 Գոռ Պետրոսյան

Ի՞նչ է պոպուլիզմը կամ ժողովրդավարական ոչ ազատականությունը։

Ժողանվտանգություն #4 Ալեն Շադունց

Արդյո՞ք կապ կա ժողովրդավարության և արտաքին քաղաքականության արդյունավետության միջև։ Ի՞նչ շահեր է հետապնդում ԱՄՆ-ն՝ աջակցելով ժողովրդավարական ռեժիմներին։ Արդյո՞ք փլուզվում է լիբերալ աշխարհակարգը։ Արդյո՞ք ժողովրդավարական ռեժիմները հակված են միմյանց աջակցել։ Ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը ստեղծված իրավիճակում։ Արդյո՞ք հնարավոր է ունենալ խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային երաշխիքներ։ «Ժողանվտանգություն» փոդքասթի չորրորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և միջազգայնագետ Ալեն Շադունցը։ Հաղորդումը նկարահանվել է 2023 թվականի ամռանը։

Ժողանվտանգություն #3 Աննա Օհանյան

Որո՞նք են ավտորիտար ռեժիմների թուլությունները։ Քաղաքական անկայունության առումով ինչպիսի՞ վտանգներ կան ավտորիտար ռեժիմներում։ Կայացած ժողովրդավարություններում այս մարտահրավերներին դիմակայելու համար ի՞նչ ինստիտուտներ կան։ Ի՞նչ դեր ունեն սոցիալական կապակցվածությունը և սոցիալական կապիտալը համայնքային հակամարտությունները կառավարելու հարցում։ Ինչպե՞ս կարող է կապակցվածությունը դրսևորվել Հարավային Կովկասում։ Արդյո՞ք Ալիևը ցանկանում է բաց սահմաններով տարածաշրջան։

Ժողանվտանգություն #13 Շիլա Փայլան

Արդյո՞ք լուրջ խախտում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հարցով Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման անտեսումը: Կա՞ն այլ նախադեպեր միջազգային դատարանի որոշումների բացեիբաց արհամարհման: Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, մարդկության դեմ հանցագործությո՞ւն էր: Արդյո՞ք ավտորիտար ռեժիմներն ավելի հակված են էթնիկ զտումների քաղաքականության գործածման: Արդյո՞ք միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները համընկնում են: «Ժողանվտանգություն» փոդքասթի տասներեքերորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և մարդու իրավունքների միջազգային իրավաբան, APRI Armenia-ի ավագ հետազոտող Շիլա Փայլանը։ Հաղորդումը նկարահանվել է 2023 թվականի ամռանը։

Ժողանվտանգություն #2 Ժիրայր Ամիրխանյան

Ի՞նչ կապ կա քաղաքական տարբեր ռեժիմների և ռազմական արդյունավետության միջև։ Արդյո՞ք ժողովրդավարություններն ավելի արդյունավետ են պատերազմում։ Ի՞նչ է բանակի ռազմավարական գնահատումը։ Արդյո՞ք լոկալ մակարդակում ինքնուրույն որոշումներ կայացնելը հնարավոր է նաև ոչ ժողովրդավարական ռեժիմներում։ Որո՞նք են առողջ ռազմաքաղաքացիական հարաբերությունները։ «Ժողանվտանգություն» փոդքասթի երկրորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և անվտանգության հարցերով հետազոտություններում գիտությունների թեկնածու Ժիրայր Ամիրխանյանը։ Հաղորդումը նկարահանվել է 2023 թվականի հուլիսին։

The RCDS Podcast #3: Միջազգային արձագանքը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտմանը

Այս փոդքաստը հասանելի է միայն անգլերենով։

Ժողանվտանգություն #1 Դավիթ Հակոբյան

Ի՞նչ կապ կա ժողովրդավարության և անվտանգության միջև, արդյո՞ք ժողովրդավարությունը նպաստում է տնտեսական զարգացմանը, ինչպիսի՞ կորելացիա կա քաղաքական ռեժիմների և տնտեսական զարգացման, տնտեսական անվտանգության միջև, և այս համատեքստում ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանը։ «Ժողանվտանգություն» փոդքասթի առաջին թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» նախագահ Տիգրան Գրիգորյանը և պետական շինարարության ու ժողովրդավարության մասնագետ Դավիթ Հակոբյանը, որը երկար տարիներ աշխատել է ՄԱԿ-ում՝ ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներում՝ Սիրիայում, Սոմալիում, Աֆղանստանում։

Իշխանության վերջը

«Քաղգրականություն» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Մոյզես Նաիմի «Իշխանության վերջը․ նիստերի դահլիճներից մինչև մարտադաշտեր և եկեղեցիներից մինչև պետություններ։ Ինչու այսօր պետք է այլ կերպ կառավարել» գրքին և ներկայացնում աշխարհում տեղի ունեցող իշխանության ապակենտրոնացումը, և թե ինչու է ժամանակակից կյանքի բոլոր ոլորտներում՝ թե՛ ներքին հարցերում, թե՛ միջազգային հարաբերություններում, թե՛ պատերազմներում, իշխանությունը թուլանում։

«Մոդեռնիզացիա․ մշակութային փոփոխություն և ժողովրդավարություն»

«Քաղգրականություն» հաղորդաշարի նոր թողարկման մեջ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Ռոնալդ Ինգելհարտի և Քրիստիան Վելցելի «Մոդեռնիզացիա․ մշակութային փոփոխություն և ժողովրդավարություն․ մարդկային զարգացման հաջորդականությունը» գրքին և ներկայացնում հասարակության մոդեռնիզացիայի գործընթացը՝ ագրարային-արդյունաբերական-հետարդյունաբերական անցումը, ու թե ինչպես են դրա արդյունքում տեղի ունեցած արժեքային և մշակութային փոփոխությունները հանգեցրել ժողովրդավարության։

«Ամեն ինչի վեփոնիզացիան․ պատերազմի նոր եղանակի գործնական ուղեցույց»

«Քաղգրականություն» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Ռոնալդ Ինգելհարտի և Քրիստիան Վելցելի «Մոդեռնիզացիա․ մշակութային փոփոխություն և ժողովրդավարություն․ մարդկային զարգացման հաջորդականությունը» գրքին և ներկայացնում հասարակության մոդեռնիզացիայի գործընթացը՝ ագրարային-արդյունաբերական-հետարդյունաբերական անցումը, ու թե ինչպես են դրա արդյունքում տեղի ունեցած արժեքային և մշակութային փոփոխությունները հանգեցրել ժողովրդավարության։

The RCDS podcast #2: Բողոքի նոր շարժումը Լեռնային Ղարաբաղում և Եռակողմ հանդիպումը Բրյուսելում

«Ինչու պետք է կարևորել ընտրությունները»

«Քաղգրականություն» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է հայտնի տեսաբան Ադամ Պրժևորսկիի «Ինչու պետք է կարևորել ընտրությունները» գրքին, որը հրապարակվել է 2018 թվականին, երբ արևմտուքում հետաքրքրական զարգացումներ էին տեղի ունենում: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում նախագահ էր ընտրվել Դոնալդ Թրամփը, ինչը լուրջ մտահոգություններ էր առաջացրել ժողովրդավարական համակարգի կայունության և ժողովրդավարության հեռանկարների հետ կապված

The RCDS podcast #1։ Հետաձգված Հանդիպումը Բուլղարիայում և ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ԼՂ վերաբերյալ

«Ժողովրդավարությունները պատերազմելիս»

Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Ալան Ստամի և Դան Ռայթերի «Ժողովրդավարությունները պատերազմելիս» գրքին, ներկայացնում քաղաքական տարբեր ռեժիմների արդյունավետությունը պատերազմների ժամանակ և պատասխանում այն հարցին, թե ինչու են ժողովրդավարական ռեժիմներն ավելի հաճախ հաղթում պատերազմներում՝ թե՛ հարձակվելիս և թե՛ պաշտպանվելիս։

«Ելք հեգեմոնիայից. ամերիկյան աշխարհակարգի դիսինտեգրացիան»

Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է միջազգային հարաբերությունների հայտնի տեսաբաններ Ալեքսանդր Քուլիի և Դանիել Նեքսոնի «Ելք հեգեմոնիայից. ամերիկյան աշխարհակարգի դիսինտեգրացիան» գրքին, որը գրվել է 2020 թվականին` Դոնալդ Թրամփի նախագահության վերջին տարվա ընթացքում և ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ և արտահայտում է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող գործողությունների շուրջ մտահոգությունները:

«Լիբերալիզմը և դրա դժգոհությունները»

Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է հայտնի քաղաքական փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի «Լիբերալիզմը և դրա դժգոհությունները» գրքին, ներկայացնում լիբերալիզմը ոչ թե որպես քաղաքական գաղափարախոսություն, այլ որպես դոկտրին, պատմական ֆենոմեն, քննարկում ժամանակակից աշխարհում դրա խնդիրները և տարբեր խմբերի կողմից հնչեցվող դժգոհությունները։

«Ինչպես են ժողովրդավարությունները մահանում»

Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ, քաղաքագետներ Դանիել Զիբլաթի և Սթիվեն Լեվիցկու «Ինչպես են ժողովրդավարությունները մահանում» գրքին, ներկայացնում, թե ինչպես են կայացած ժողովրդավարությունները հետընթաց արձանագրում և անցում կատարում դեպի ավտորիտարիզմ, ինպես օրինակ` 1920-30-ականներին Իտալիայում և Գերմանիայում, և այն գործոնները, որոնք կարող են կանխել նմանատիպ գործընթացները:

«Ընտրելով պատերազմելու համար»

Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Էդվարդ Մանսֆիլդի և Ջեք Սնայդերի «Ընտրելով պատերազմելու համար. ինչու են նոր ձևավորվող ժողովրդավարությունները պատերազմում» գրքին, ներկայացնում «ժողովրդավարական խաղաղության» տեսությունը և պատերազմների վրա ռեժիմների փոփոխությունների ազդեցությունը, ինչպես նաև այս համատեքստում վերլուծում Ղարաբաղյան համակարտությունը:

«Ինչու ենք մենք կռվում. պատերազմի պատճառներն ու ուղիները դեպի խաղաղություն»

«Քաղգրականություն» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է քաղաքագետ Քրիստոֆեր Բլատմանի «Ինչու ենք մենք կռվում. պատերազմի պատճառներն ու ուղիները դեպի խաղաղություն» գրքին, ներկայացնում հեղինակի առաջ քաշած «պատերազմները ավելի շատ բացառություն են, քան օրինաչափություն» թեզը, ինչպես նաև այն գործոնները, որոնք բարձացնում և նվազեցնում են պատերազմի հավանականությունը:

«Մոլորեցնող բռնապետներ. բռնապետության փոփոխվող դեմքը 21-րդ դարում»

Քաղգրականություն» հաղորդաշարի առաջին թողարկման մեջ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է հայտնի տնտեսագետ Սերգեյ Գուրիևի և քաղաքագետ Դանիել Թրիզմանի «Մոլորեցնող բռնապետներ. բռնապետության փոփոխվող դեմքը 21-րդ դարում» գրքին, ներկայացնում բռնապետության և միաժամանակ հիբրիդային ռեժիմի նոր տեսակը` մոլորեցնող բռնապետությունը, և թե ինչով է այն տարբերվում 20-րդ դարում տարածված դասական բռնապետություններից: