ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանի այցը Բրյուսել

ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանի այցը Բրյուսել

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ջանքերով Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը հունիսի 5-8-ը փորձագիտական այցով մեկնել էր Բրյուսել մտքեր փոխանակելու ԵՄ տարբեր ինստիտուստների ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ Եվրոպական պառլամենտի անդամների, ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակի, Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության, էներգետիկայի գլխավոր տնօրինության և այլ գործակալությունների հետ։ Տիգրան Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների շուրջ իր մոտեցումները։