ԺԱՏԿ չորրորդ աշխատարանը Արցախի պետական ծառայողների մասնակցությամբ

ԺԱՏԿ չորրորդ աշխատարանը Արցախի պետական ծառայողների մասնակցությամբ

Մայիսի 16-ին տեղի ունեցավ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում կազմակերպված չորրորդ աշխատարանը, որին մասնակցում էին արցախցի նախկին պետական ծառայողներ։

 

Աշխատարանի ընթացքում ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, անդրադարձավ վարչական ռեսուրսի չարաշահման, կուսակցությունների ֆինանսավորման խնդիրներին և նախընտրական փուլում առկա այլ մարտահրավերներին։

 

Թվայնացման ծրագրերի մասնագետ Աննա Գրադլյանը ներկայացրեց, թե ինչպես քաղաքացիները կարող են օգտվել տարբեր թվային հարթակներից՝ մասնակցելով և ազդելով որոշումների կայացմանը։

 

Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանի բանախոսությունը մեդիագրագիտության թեմայով էր։ Նա խոսել է ապատեղեկատվության դեմ պայքարի, մեդիա հիգիենայի և բարեխիղճ լրագրության մասին։

 

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ - անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։