ԺԱՏԿ երրորդ աշխատարանն Արցախի դպրոցների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ

ԺԱՏԿ երրորդ աշխատարանն Արցախի դպրոցների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ

Ապրիլի 19-ին տեղի ունեցավ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի հերթական աշխատարանը, որին մասնակցում էին Արցախի դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ։

 

ԺԱՏԿ փորձագետ Տաթև Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, անդրադարձավ վարչական ռեսուրսի չարաշահման և կուսակցությունների ֆինանսավորման խնդիրներին։

 

Թվայնացման ծրագրերի մասնագետ Աննա Գրադլյանը ներկայացրեց, թե ինչպես քաղաքացիները կարող են մասնակցություն ունենալ թվային տարբերակով՝ մասնակցելով նախագծերի քննարկմանը կամ դիմելով տարբեր պետական հաստատություններ։

 

Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը խոսեց մեդիագրագիտության թեմայով՝ անդրադառնալով ապատեղեկատվության դեմ պայքարին ու բարեխիղճ լրագրությանը։

 

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ - անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։