Ստեֆանի Թեյնը միանում է ԺԱՏԿ թիմին որպես կամավոր

Ստեֆանի Թեյնը միանում է ԺԱՏԿ թիմին որպես կամավոր

 

Բարև, ես Ստեֆանի Թեյնն եմ՝ ԺԱՏԿ թիմի նոր անդամը Լոնդոնից։ Չնայած դեռ 10 օր եմ Հայաստանում գտնվում, բայց արդեն իսկ կարելի է վստահությամբ նշել, որ հրաշալի ժամանակ եմ անցկացնում երկրում և մտածում եմ այստեղ ավելի երկար մնալու վերաբերյալ։ Վերջերս ստանալով բակալավրի աստիճան Բրիսթոլի համալսարանի «Մարդաբանություն» բաժնից՝ ես ցանկանում եմ կիրառել իմ հետազոտական հմտությունները այս ունիկալ միջավայրում։ Ես այժմ «Դեպի Հայք» ծրագրի մաս եմ հանդիսանում և ավարտել եմ լեզվի կարճ, բայց ինտենսիվ դասընթաց, որի արդյունքում բարելավել եմ խոսակցային արևմտահայերենս։ Հուսով եմ՝ կկարողանամ օգտագործել դա իմ նոր դերում։ 

Հայաստան գալու ու «Դեպի Հայքին» միանալու իմ մոտիվացիան բխում էր իմ դիպլոմային աշխատանքից, որը ավարտել եմ վերջերս։ Այդ աշխատանքի մեջ ես ուսումնասիրել եմ, թե ինչպես է Լոնդոնի հայկական սփյուռքը ընկալում հայրենիքի գաղափարը, ինչպես նաև փորձել եմ հասկանալ հավաքական հիշողության դերը այդ ընկալումների ձևավորման գործընթացում։ Այս հետազոտության ընթացքում դիտարկվել է հայերի ունիկալ դիրքը․ մենք կարող ենք երկու առանձին աշխարհագրական միավոր համարել մեր հայրենիքը՝ ժամանակակից Թուրքիան և Հայաստանի Հանրապետությունը։ Տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց հետ հարցազրույցներ վարելով՝ ես արժեքավոր գիտելիքներ եմ ստացել։ Հետազոտության ընթացքում էական ժամանակ եմ հատկացրել իմ ընտանիքի պատմության ուսւոմնասիրությանը և փորձել եմ գտնել իմ իսկ հարցերի պատասխանները։ Ի վերջո, այս աշխատանքի արդյունքում ես որոշել եմ դիմել «Դեպի Հայք» ծրագրին։ 

Ես հնարավորություն ունեի կամավորական աշխատանք կատարել տարբեր կազմակերպությունների համար, բայց ԺԱՏԿ-ն անմիջապես գրավել է իմ ուշադրությունը։ Իմ ակադեմիական կարիերայի ընթացքում ես մեծ նշանակություն էի տալիս ներքին և արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերի համար պատասխանների ձևակերպմամբ ու իրականացմամբ առանձնհատուկ շեշտադրում դնելուն անվտանգության ոլորտում դրանց հետևանքների վրա։  

Ես կարծում եմ՝  կառավարությունների համար դիվանագիտության միջոցով միջազգային լարվածությունը մեղմելու ամենաարդյունավետ մոտեցումը ԺԱՏԿ-ի պես կազմակերպությունների հետ աշխատանքն է։ Այդպիսի կազմակերպությունները ուղիղ կապեր ունեն տեղի բնակչության հետ և կարող են հավաստի տեղեկություններ տրամադրել։ Իմ այստեղ գտնվելու ընթացքում հույս ունեմ խորապես ընկալել իրավիճակը և օգտագործել նոր գիտելիքները Մեծ Բրիտանիա վերադարձից հետո։ 

Ոգևորված եմ Հայաստանում իմ ապագա  ճամփորդություններով՝ հույս ունենալով այցելել բոլոր տեսարժան վայրերը և համտեսել տեղական խոհանոցը։ Ես նաև սովորում եմ խաղալ նարդի, բայց շախմատը դեռևս լուրջ մարտահրավեր է ինձ համար։ Ով գիտի, միգուցե ի վերջո երկուսին էլ կտիրապետեմ։