ԺԱՏԿ հերթական աշխատարանը Արցախի համայնքների ղեկավարների մասնակցությամբ
13/04/2026
Ապրիլի 12-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել արցախցի համայնքային առաջնորդների մասնակցությամբ երկրորդ աշխատարանը, որին մասնակցել են Արցախի համայքների և շրջանների ղեկավարներ։
ԺԱՏԿ փորձագետ Տաթևիկ Ղազարյանը խոսել է ընտրական գործընթացների, ՀՀ ընտրական օրենսգրքում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունների և վարչական ռեսուրսի չարաշահման մասին՝ ներկայացնելով միջազգային և հայաստանյան փորձը։
Թվայնացման ծրագրերի մասնագետ Աննա Գրադլյանը «քաղաքացիական մասնակցության թվային տարբերակները» դասախոսության շրջանակներում ներկայացրեց հայաստանյան այն թվային հարթակները, որոնցով քաղաքացիները կարող են մասնակցել նախագծերի քննարկմանը, դիմել պետական հիմնարկներին և ծրագրերին։
Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը խոսեց ապատեղեկատվության դեմ պայքարի, մեդիագրագիտության թեմայով։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ - անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։