ԺԱՏԿ դասընթաց Աղվերանում
29.05.2024
Մայիսի 25-26-ը Աղվերանում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի փախստականների ինտեգրումը Հայաստանի վերլուծական և ՀԿ դաշտերում» ԺԱՏԿ ծրագրով նախատեսված դասընթացներից առաջինը։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տեղեկություններ հաղորդել Հայաստանում և տարածաշրջանում տիրող առկա քաղաքական իրավիճակի մասին ու փոխանցել գործնական գիտելիքներ և ունակություններ։
Դասընթացի ընթացքում բանախոսել են Նարեկ Սուքիասյանը («Հասկանալով Հայաստանի քաղաքական համակարգը»), Գոռ Պետրոսյանը («Հետազոտական հմտություններ»), Ալեքսանդր Մարտիրոսյանը «Մեդիա գրագիտություն», Ալեն Շադունցը («Տարածաշրջանային զարգացումները միջազգային միտումների ֆոնին»), Տաթևիկ Ղազարյանը («Ծրագրերի կառավարում»)։
Բանախոսները ներկայացրել են արդիական և կարևոր ինֆորմացիա՝ մասնակիցների հետ քննարկումներով և հարցերով։
Ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ՝ «Ճգնաժամի հասցեագրում․Երկրոդ փուլ» նախագծի շրջանակներում։