ԺԱՏԿ քննարկումը ՀՀ անվտանգային համարգում արցախցիների ինտեգրման թեմայով

ԺԱՏԿ քննարկումը ՀՀ անվտանգային համարգում արցախցիների ինտեգրման թեմայով

02․09․2024

 

Օգոստոսի 30-ին ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպել է «Արցախցիների ինտեգրումը Հայաստանի ուժային կառույցներում․ խնդիրներ և անելիքներ» վերտառությամբ քննարկում։ 

 

Քննարկման ընթացքում ԺԱՏԿ փորձագետ Էդուարդ Առաքելյանն ու պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը խոսել են Արցախի պաշտպանության բանակաի և այլ ուժային կառույցների նախկին ծառայողներին Հայաստանի անվտանգային համակարգում ինտեգրման գործընթացի մասին, ներկայացրել առկա խնդիրները, խոչընդոտող օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները։

 

Քննարկման վերջում տեղի է ունեցել ակտիվ և բովանդակային հարցուպատասխան։