ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի կոնգրեսական լսումներին
12.09.2024
Սեպտեմբերի 10-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի Հայաստանի նվիրված կոնգրեսական լսումներին։ Իր ելույթում նա ընդգծել է առկա մարտահրավերների պայմաններում Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության ամրապնդման համար միջազգային աջակցության անհրաժեշտությունը։
Տիգրան Գրիգորյանը իր ելույթում առանձնացրել է երեք առանցքային խնդիր, որոնք ծառացած են Հայաստանի առջև.
- Արտաքին անվտանգության սպառնալիքներ. Գրիգորյանը ընդգծել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Ռուսաստանի հիբրիդային պատերազմի սպառնալիքը, որոնք շարունակում են ապակայունացնել տարածաշրջանը և մարտահրավեր նետել Հայաստանի ինքնիշխանությանը։
- Ինստիտուցիոնալ թուլություն. նա կարևորել է ուժեղ, անկախ ինստիտուտների կառուցումը՝ Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու և հետընթացից խուսափելու համար։
- Փախստականների ճգնաժամ. իր ցուցմունքում նա կենտրոնացել է Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների հետևանքով ավելի քան 100,000 հայերի տեղահանման վրա՝ կոչ անելով լայն միջազգային աջակցություն տրամադրել փախստականների երկարաժամկետ ինտեգրման խնդրի լուծման համար։
Գրիգորյանը կոչ է արել ավելացնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են եղել ռազմական հանցագործություններում, և ապահովել ավելի մեծ աջակցություն տնտեսությունը և էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու Հայաստանի ջանքերին ։ Նա նաև շեշտել է Ռուսաստանի կողմից վարվող ապատեղեկատվական արշավներին հակազդելու գործում ԱՄՆ ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։
Նա իր ելույթում վերաապացուցեց Հայաստանի ժողովրդավարական ուղու կարևորությունը՝ կոչ անելով ԱՄՆ-ին ավելի ժողովրդավար դաշնակցին անկայուն տարածաշրջանում աջակցելու պարտավորությունը։
Տիգրոան Գրիգորյանի ելույթը կարող եք դիտել այստեղ: