ԺԱՏԿ քննարկում․ Արդարադատության գործիքայնացումը Հայաստանում ու քաղաքացիական հասարակության արձագանքը

ԺԱՏԿ քննարկում․ Արդարադատության գործիքայնացումը Հայաստանում ու քաղաքացիական հասարակության արձագանքը

20․11․2025

 

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը նոյեմբերի 19-ին կազմակերպել էր «Արդարադատության գործիքայնացումը Հայաստանում ու քաղաքացիական հասարակության արձագանքը» խորագրով քննարկում։ Քննարկումը վարում էր ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը, բանախոսը Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն էր։

Քննարկմանը անդրադարձ է կատարվում ներքաղաքական նպատակներով իրավապահ և դատական համակարգի գործիքայնացմանը, քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների դիրքավորմանն այդ գործընթացների նկատմամբ և արտաքին կամ հիբրիդային ներազդեցությանը հակազդելու քողի տակ հակաժողովրդավարական քայլերի արդարացման միտմանը Հայաստանում։ Դիտեք քննարկումը այստեղ։