Տարածքային պաշտպանության թեմայով ԺԱՏԿ քննարկում
27.02.2026
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ«Տարածքային պաշտպանություն․ միջազգային փորձն ու Հայաստանի իրողությունները» թեմայով քննարկումը, որի բանախոսներն էին ՀՀ Տարածքային պաշտպանության զորքերի առաջին հրամանատար գնդապետ Սուրեն Սուրենյանը և ԺԱՏԿ ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանը։
ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանի մոդերացիայով բանախոսները ներկայացրին աշխարհում տարածքային պաշտպանության զարգացման միտումները, Հայաստանում համակարգի ներդրման պատմությունը, առաջացող խնդիրները։
Քննարկմանը ներկա էին զինվորական նախկին հրամանատարներ, տարածքային մարմինների նախկին ղեկավարներ, նախկին համայնքապետեր, պետական մարմինների ներկայացուցիչներ, ներգրավված այլ անձինք, որոնք իրենց մասնագիտական հարցերով ու դիտարկումներով հարստացրին քննարկումը։