ԺԱՏԿ-ն ավարտել է մասնակցային բյուջետավորման իրազեկման արշավը Հայաստանի ամենամեծ՝ Արտաշատում խոշորացված համայնքում

ԺԱՏԿ-ն ավարտել է մասնակցային բյուջետավորման իրազեկման արշավը Հայաստանի ամենամեծ՝ Արտաշատում խոշորացված համայնքում

05.08.2025

ՀՀ ամենամեծ՝ Արտաշատ խոշորացված համայնքում, ավարտվեց մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման արշավի փուլը, որի շրջանակում իրականացվել է 38 իրազեկման դասընթաց՝ 37 գյուղական և 1 քաղաքային բնակավայրում։


Ժողովրդավարության և Անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Տաթևիկ Ղազարյանը, համագործակցելով Արտաշատի համայնքապետարանի հետ, տրամադրել է մասնագիտական աջակցություն։ Միամսյա իրազեկման գործընթացում ներգրավված է եղել ավելի քան 1000 բնակիչ։


Հարկ է նշել, որ սա միայն իրազեկման փուլի շրջանակում ներգրավված բնակչության թիվն է, մինչդեռ գործընթացի հաջորդ փուլերը նախատեսվում են իրականացնել ավելի ընդգրկուն և տարածական ձևաչափով։


Կենտրոնը շարունակելու է իր աջակցությունը՝ ուղղված մասնակցային բյուջետավորման հաջորդ փուլերի հաջող իրականացմանը՝ նպաստելով տեղական ժողովրդավարության գործիքների զարգացմանն ու ամրապնդմանը։


Շնորհակալություն ենք հայտնում Արտաշատի համայնքապետարանին արդյունավետ համագործակցության և պատրաստակամության համար։