Նոր հետազոտության շնորհանդես․ Հայաստանի կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից
30.09.2024
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նոր հետազոտության («Հայաստանի կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից. առևտուր, էներգետիկա, անվտանգություն») շնորհանդեսը։ Հետազոտությունն իրականացվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Հեղինակները ներկայացրին հետազոտության հիմնական արդյունքները և առաջարկված լուծումները։ Միջոցառման ընթացքում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները և լրագրողները կիսվեցին իրենց արժեքավոր տեսակետներով մեր հետազոտության թեմայի վերաբերյալ։
Հետազոտությունը հրապարակվելու է առաջիկա շաբաթների ընթացքում։