Հայկ Խանումյանը միացել է ԺԱՏԿ թիմին
Ուրախ ենք հայտնել, որ ԺԱՏԿ թիմին է միացել Հայկ Խանումյանը՝ որպես փորձագետ։ Խանումյանը ավարտել է Երևանի պետական համլսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, մասնագիտացել է նաև եվրոպական ուսումնասիրությունների գծով Ստրասբուրգի համալսարանում։ 2015-2020 թվականներին եղել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր։ 2020-2022 թվականներին զբաղեցրել է Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։