ԺԱՏԿ աշխատարան արցախցի երիտասարդ առաջնորդների համար

ԺԱՏԿ աշխատարան արցախցի երիտասարդ առաջնորդների համար

06/04/2026

 

Ապրիլի 4-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Ամրապնդելով արցախցի փախստականների ժողովրդավարական ներգրավումը» ծրագրի շրջանակում Երևանում տեղի է ունեցել ընտրական գործընթացներին, քաղաքացիական մասնակցությանն ու ապատեղեկատվության դեմ պայքարին նվիրված առաջին աշխատարանը, որի թիրախային խումբը արցախցի երիտասարդ առաջնորդներն էին։

 

ԺԱՏԿ փորձագետ Տաթև Ղազարյանը խոսել է ընտրական համակարգերի, Հայաստանի ընտրական օրենսդրության և դրանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների մասին։ Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը պատմել է ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիայի հետ աշխատանքի մասին, իսկ Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանը ներկայացրել է անկախության շրջանի հայաստանյան քաղաքացիական շարժումները և քաղաքացիական մասնակցության միջոցները։ Աշխատարանին մասնակցեցին Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում բնակվող արցախցի երիտասարդներ։

 

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի Գերմանական Մարշալ հիմնադրամ - անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության կամ ԳՄՀ ԱՀ-ի տեսակետները։