Քննարկում արցախցիների բնակարանային աջակցության ծրագրի վերաբերյալ

Քննարկում արցախցիների բնակարանային աջակցության ծրագրի վերաբերյալ

27.05.2024

 

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը մայիսի 22-ին քննարկում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար նախատեսված ՀՀ կառավարության բնակարանային աջակցության ծրագրի վերաբերյալ։ Քննարկման բանախոսներն էին ԺԱՏԿ փորձագետ Արամ Թադևոսյանն ու Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։ Քննարկումը վարում էր ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը։ 

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերին։ Բանախոսների և քննարկման մասնակիցների կողմից ծրագրի լավարկման վերաբերյալ մի շարք առաջարկություններ են հնչեցվել։