Կուսակցական համակարգի կայացման խնդիրները Հայաստանում. քննարկում

30․05․2025
Մայիսի 30-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպեց քննարկում՝ «Կուսակցական համակարգի կայացման խնդիրները Հայաստանում» թեմայով։ Քննարկման բանախոսներն էին քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը։ Քննարկումը վարում էր ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը։
Բանախոսներն ու միջոցառման մասնակիցները քննարկեցին կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմները ու դրանց արդյունավետացման ճանապարհները, պետության դերը կուսակցությունների կայացման գործում, ինչպես նաև կուսակցական համակարգի կայուն զարգացման համար անհրաժեշտ գործոնները։ Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայաստանում գաղափարական դիսկուրսի պակասին, քաղաքական դաշտում հստակ դիրքորոշումների և քաղաքական ուժերի միջև բովանդակային բանավեճերի բացակայությանը։
Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական դաշտի, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։