Փորձագիտական համայնքի խնդիրները Հայաստանում. քննարկրում

Փորձագիտական համայնքի խնդիրները Հայաստանում. քննարկրում

24․01․2024

 

Հունվարի 23-ին տեղի է ունեցել «Փորձագիտական համայնքի խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում։ Բանախոս Աննա Գևորգյանը խոսեց փորձագիտական դաշտի արժեզրկման միտումների մասին, մասնավորապես Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու և քաղաքական փորձագիտության միջև սահմանների տարրալուծման մասին։ Անդրադարձ է կատարվել նաև  փորձագետական շրջանակներում քաղաքական դաշտի բևեռացվածության պրոյեկտման խնդրի մասին։ 

 

Հետո տեղի ունեցավ կարծիքների փոխանակություն։ Ընդգծվեց, որ փորձագիտության ճգնաժամը գլոբալ բնույթ է կրում։ Հայաստանում, ինչպես ամենուր, կասկածելի կոմպետենտություն ունեցող, պոպուլիստական կամ դավադրապաշտական նարատիվներ հնչեցնող «փորձագետներին» ավելի հեշտ է ստացվում հայտնիություն ձեռք բերել՝ լրատվականների մոտ այդ մարդկանց հարթակ տրամադրելու գայթակղության պատճառով։ Նրանց զտելու որևէ ինստիտուցիոնալ գործիքակազմ լինել չի կարող։ Հարցը ավելի շատ էթիկայի դաշտում է և գլխավոր խմբագիրների պատասխանատվության ոլորտում, ովքեր պարտավոր են իրենց համար ֆիլտրեր սահմանել։