մեր մասին

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) հիմնադրվել է 2022 թվականին՝ առաջնային նպատակ ունենալով ամրապնդել վերլուծական կարողությունները Հայաստանում և նպաստել առանցքային ուղղություններով փաստահենք հետազոտության կայացմանը։
ԺԱՏԿ-ն ունի մի շարք հետաքրքրությունների հստակ շրջանակ ու նպատակներ, ներառյալ․
- Ժողովրդավարության և անվտանգության կապի ուսումնասիրությունը հայաստանյան համատեքստում
- Ղարաբաղյան հակամարտության ու հայ-ադրբեջանական համատեքստում հետազոտությունների ու քաղաքականության մշակման իրականացում։
- Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի ու քաղաքականության ուսումնասիրություն։
- Հայաստանում վերլուծական կարողությունների ամրապնդում։
Կենտրոնանալով այս հիմնական ուղղությունների վրա՝ ԺԱՏԿ-ն նպատակ է հետապնդում ներդրում ունենալ տարատեսակ բարդ խնդիրների ավելի համապարփակ ընկալմանը, ինպես նաև նպաստել տեղեկացված որոշում կայացնելու գործընթացի ձևավորմանը ու Հայաստանի կայուն զարգացմանը։
Թիմ

Տիգրան Գրիգորյան
ԺԱՏԿ Նախագահ
Տիգրան Գրիգորյանը քաղաքական վերլուծաբան է։ Նա մասնագիտացած է անվտանգության, ժողովրդավարական անցումների ու աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ առնչություն ունեցող հարցերում։ Նա պարբերաբար գրում և խոսում է տարածաշրջանային զարգացումների մասին Սիվիլնեթում։ Գրիգորյանը նախկինում աշխատել է Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում։ Նա տարիներ շարունակ ուղղակիորեն ներգրավված է եղել Արցախում ժողովրդավարական զարգացման գործընթացի մեջ։ Գրիգորյանը մագիստրոսի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Արևելյան Անգլիայի համալսարանից։

Կարենա Ավեդիսսյան
Ավագ Վերլուծաբան
Դոկտոր Կարինա Ավեդիսյանը քաղաքագետ է։ Նա մասնագիտացած է ավտորիտարիզմի, ինստիտուցիոնալ զարգացման և Եվրասիայում քաղաքացիական հասարակության ուսումնասիրության վրա։ Տիկին Ավեդիսսյանը քաղաքական հաղորդկացության, ապատեղեկատվության և ռազմավարական պատումների ստեղծման թեմաներով խորհրդատվություն է տալիս տարբեր կառավարությունների, հասարակական կազմակերպությունների ու միջազգային կառույցների: Նա նախկինում որպես գիտաշխատող աշխատել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում և Բիրմինգեմի համալսարանում։ Նա համագարծակցում է Գյոթենբուրգի համալսարանի V-Dem ինստիտուտի հետ։ Ավեդիսսյանի հոդվածները հրապարկվում են ինչպես գիտական պարբերականներում, այնպես էլ այնպիսի հայտնի լրատվամիջոցներում, ինչպիսիքն են The Guardian-ը, Al Jazeera-ն, the Moscow Times-ը և EVN Report-ը։ Նա նաև Մեծ Բրիտանիայի Royal Society of Arts-ի անդամ է։ Ավեդիսսյանը 2015-ին քաղաքագիտության դոկտորի աստիճան է ստացել Բիրմինգեմի համալսարանի Ռուսական ու արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնից։

Տաթևիկ Ղազարյան
Օպերացիոն մենեջեր
Տաթևիկ Ղազարյանը քաղաքագետ է , մասնագիտացել է ընտրական գործընթացներում մասնակցելով տարբեր երկրների ընտրական դիտորդական առաքելություններին, ինչպես նաև վերապատրաստումներ է անցնում ENEMO-ում և EPDE-ում։ Փորձագիտական աշխատանքներ է տանում Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, դասընթացներ վարում մարզերում այդ թվում նաև երիտասարդական թեմաներով։ Տիկին Ղազարյանը քաղաքացիական ակտիվիստ է, մասնակցել է տարբեր քաղաքացիական ակցիաների։ Մագիստրատուրան սովորել է Երևանի պետական Համալսարանի Տարածաշրջանային քաղաքականություն բաժնում ուսումնասիրել Հարավային Կովկաս տարածաշրջանը քաղաքական-տնտեսական-իրավական դիտանկյունից ինչպես նաև այլ պետությունների դերակատարումն այս տարածաշրջանում։ Աշխատել է Ազգային ժողովում, որպես պատգամավորի օգնական, այնուհետև Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնում, որպես ընտրական ծրագրերի համակարգող և հակակոռուպցիոն կրթական ծրագրերի օգնական։ Ընդգրկված է նաև Քաղաքականության հետազոտական կենտրոնի հետազոտական աշխատանքներում։
Project Management է սովորել բիզնեսի զարգացման դպրոցում, աշխատանքային փորձ ունի Waterfall և Agile կառավարման մեթոդներում։ Ղեկավարել է մի շարք ծրագրեր ՀԿ և ՏՏ ոլորտներում։

Արամ Թադևոսյան
Ծրագրերի համակարգող
Արամ Թադևոսյանը ունի քաղաքագետի մագիստրոսի աստիճան։ Նախկինում դասավանդել է Արցախի պետական համալսարանում և աշխատել է պետական համակարգում։ Զբաղվել է 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում բռնի տեղահանված անձանց խնդիրներով։ Արամը ԺԱՏԿ թիմին է միացել 2024-ի մարտին և զբաղվում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված մարդկանց խնդիրներով։ Նա նաև Սիվիլնեթի սյունակագիր է։

Էդուարդ Առաքելյան
Վերլուծաբան
Էդուարդ Առաքելյանը ռազմական վերլուծաբան է։ Մասնագիտացած է տարբեր երկրների հետ Հայաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության, անվտանգության համակարգի դիվերսիֆիկացիայի, Զինված ուժերի բարեփոխումների, զինատեսակների բնութագրերի թեմաներում։ Նա նաև Ադրբեջանի փորձագետ է և հետևում է այդ երկրի ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական և էներգետիկ զարգացումներին։ Նախկինում աշխատել է պետական համակարգում որպես փորձագետ։ Եղել է ArtsakhNow․am կայքի խմբագիրը։ Էդուարդ Առաքելյանը հոդվածներ է գրում նաև Սիվիլնթեի համար։